Ճանապարհային նշաններ
Ճանապարհային նշաններն ըստ խմբերի՝ նկարներով և բացատրություններով։
I. Նախազգուշացնող նշաններ
-
1.1
Երկաթուղային գծանց՝ ուղեփակոցով
-
1.2
Երկաթուղային գծանց՝ առանց ուղեփակոցի
-
1.3.1
Միագիծ երկաթուղի
Ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ մեկ ուղիով։
-
1.3.2
Բազմագիծ երկաթուղի
Ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով։
-
1.4.1
Մոտեցում երկաթուղային գծանցին
Լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին։
-
1.4.2
Մոտեցում երկաթուղային գծանցին
Լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին։
-
1.4.3
Մոտեցում երկաթուղային գծանցին
Լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին։
-
1.4.4
Մոտեցում երկաթուղային գծանցին
Լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին։
-
1.4.5
Մոտեցում երկաթուղային գծանցին
Լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին։
-
1.4.6
Մոտեցում երկաթուղային գծանցին
Լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին։
-
1.5
Հատում տրամվայի գծի հետ
-
1.6
Հավասարազոր ճանապարհների հատում
-
1.7
Հատում շրջանաձև երթևեկության հետ
-
1.8
Լուսացուցային կարգավորում
Խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով։
-
1.9
Բացվող կամուրջ
Բացվող կամուրջ կամ լաստանավային անցում։
-
1.10
Ելք դեպի առափ
Առափ կամ ափ դուրս գալու տեղ։
-
1.11.1
Վտանգավոր շրջադարձ
Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում՝ դեպի աջ։
-
1.11.2
Վտանգավոր շրջադարձ
Փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում՝ դեպի ձախ։
-
1.12.1
Վտանգավոր շրջադարձեր
Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ։
-
1.12.2
Վտանգավոր շրջադարձեր
Վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ։
-
1.13
Կտրուկ վայրէջք
-
1.14
Կտրուկ վերելք
-
1.15
Սայթաքուն ճանապարհ
Առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված։
-
1.16
Անհարթ ճանապարհ
Երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն)։
-
1.17
Արհեստական անհարթություն
Արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված։
-
1.18
Խճի արտանետում
Ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում։
-
1.19
Վտանգավոր կողնակ
Ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է։
-
1.20.1
Ճանապարհի նեղացում
Նեղացում երկու կողմից։
-
1.20.2
Ճանապարհի նեղացում
Նեղացում աջից։
-
1.20.3
Ճանապարհի նեղացում
Նեղացում ձախից։
-
1.21
Երկկողմ երթևեկություն
Ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ։
-
1.22
Հետիոտնային անցում
5.19.1 և 5.19.2՝ «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1-1.14.2 գծանշմամբ նշված հետիոտնային անցում։
-
1.23
Երեխաներ
Մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը։
-
1.24
Հատում հեծանվային արահետի հետ
-
1.25
Ճանապարհային աշխատանքներ
-
1.26
Անասունների քշում
-
1.27
Վայրի կենդանիներ
-
1.28
Քարերի անկում
Ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում։
-
1.29
Կողային քամի
-
1.30
Ցածրաթռիչք ինքնաթիռներ
-
1.31
Թունել
Թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է։
-
1.32
Խցանում
Ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում։
-
1.33
Այլ վտանգներ
Ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ։
-
1.34.1
Շրջադարձի ուղղություն
Սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն։
-
1.34.2
Շրջադարձի ուղղություն
Սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն։
-
1.34.3
Շրջադարձի ուղղություն
T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ։
-
1.35
Խաչմերուկի հատված
Նշանակում է մոտեցում խաչմերուկին, որի հատվածը նշված է 1.26 գծանշմամբ, և որտեղ արգելվում է մուտք գործել, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել՝ խոչընդոտ ստեղծելով հատող ճանապարհով լայնական ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթևեկության համար, բացառությամբ սույն Կանոններով սահմանված՝ աջ կամ ձախ շրջադարձ կատարելու դեպքերի։
II. Առավելության նշաններ
-
2.1
Գլխավոր ճանապարհ
Ճանապարհ, որով երթևեկողներին չկարգավորվող խաչմերուկների անցման առավելություն է տրվում։
-
2.2
Գլխավոր ճանապարհի վերջ
-
2.3.1
Հատում երկրորդական ճանապարհի հետ
-
2.3.2
Երկրորդական ճանապարհի հարում
Հարում աջից։
-
2.3.3
Երկրորդական ճանապարհի հարում
Հարում ձախից։
-
2.3.4
Երկրորդական ճանապարհի հարում
Հարում աջից։
-
2.3.5
Երկրորդական ճանապարհի հարում
Հարում ձախից։
-
2.3.6
Երկրորդական ճանապարհի հարում
Հարում աջից։
-
2.3.7
Երկրորդական ճանապարհի հարում
Հարում ձախից։
-
2.3.8
Երկրորդական ճանապարհների հարում
Հարումներ աջից։
-
2.3.9
Երկրորդական ճանապարհների հարում
Հարում աջից, այնուհետև ձախից։
-
2.3.10
Երկրորդական ճանապարհների հարում
Հարումներ ձախից։
-
2.3.11
Երկրորդական ճանապարհների հարում
Հարում ձախից, այնուհետև աջից։
-
2.4
Զիջեք ճանապարհը
Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13՝ «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին։
-
2.5
Երթևեկությունն առանց կանգառի արգելվում է
Արգելվում է երթևեկել առանց «Կանգ» գծից առաջ (դրա բացակայության դեպքում՝ հատվող երթևեկելի մասի եզրից առաջ) կանգնելու։ Վարորդը պետք է զիջի ճանապարհը հատող ճանապարհով, իսկ 8.13՝ «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակի առկայության դեպքում՝ գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցներին։ Եթե 2.5 նշանը տեղադրված է երկաթուղային գծանցից կամ կարանտինային պահակետից առաջ, ապա վարորդը պետք է կանգնի «Կանգ» գծից առաջ, իսկ դրա բացակայության դեպքում՝ նշանից առաջ։
-
2.6
Հանդիպակաց երթևեկության առավելություն
Արգելվում է մուտք գործել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հանդիպակաց երթևեկությունը։ Վարորդը պետք է ճանապարհը զիջի նեղ հատվածին հանդիպակաց կողմից մոտեցող տրանսպորտային միջոցներին։
-
2.7
Առավելություն հանդիպակաց երթևեկության նկատմամբ
Ճանապարհի նեղ հատված, որով երթևեկելիս վարորդն առավելություն ունի հանդիպակաց տրանսպորտային միջոցների նկատմամբ։
III. Արգելող նշաններ
-
3.1
Մուտքն արգելվում է
Արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը տվյալ ուղղությամբ։
-
3.2
Երթևեկությունն արգելվում է
Արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
-
3.3
Մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է
-
3.4
Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է
Արգելվում է 3.5 տոննայից ավելի (եթե նշանի վրա զանգվածը չի նշված) կամ նշանի վրա նշվածից մեծ թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և տրանսպորտային միջոցների շարժակազմերի, ինչպես նաև տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը։
-
3.5
Մոտոցիկլների երթևեկությունն արգելվում է
-
3.6
Տրակտորների երթևեկությունն արգելվում է
Արգելվում է տրակտորների և ինքնագնաց մեքենաների երթևեկությունը։
-
3.7
Կցորդով երթևեկությունն արգելվում է
Արգելվում է ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլների և տրակտորների երթևեկությունը, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցների քարշակումը։
-
3.8
Լծասայլերի երթևեկությունն արգելվում է
Արգելվում է լծասայլերի (լծասահնակների), հեծկան կամ բեռնակիր կենդանիներով երթևեկությունը և անասուններ քշելը։
-
3.9
Հեծանիվներով երթևեկությունն արգելվում է
Արգելվում է մոպեդներով և հեծանիվներով երթևեկությունը։
-
3.10
Հետիոտների տեղաշարժն արգելվում է
-
3.11
Զանգվածի սահմանափակում
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց ընդհանուր փաստացի զանգվածը մեծ է նշանի վրա նշվածից։
-
3.12
Սռնու վրա բեռնվածության սահմանափակում
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց որևէ սռնու վրա բեռնվածությունը մեծ է նշանի վրա նշվածից։
-
3.13
Բարձրության սահմանափակում
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային բարձրությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից։
-
3.14
Լայնության սահմանափակում
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնց եզրաչափային լայնությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից։
-
3.15
Երկարության սահմանափակում
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների (այդ թվում՝ ավտոգնացքների) երթևեկությունը, որոնց եզրաչափային երկարությունը (բեռով կամ առանց բեռի) ավելի է նշանի վրա նշվածից։
-
3.16
Նվազագույն միջտարածության սահմանափակում
Արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունը, եթե դրանց միջև տարածությունը փոքր է նշանի վրա նշվածից։
-
3.17.1
Մաքսային կետ
Արգելվում է առանց կանգառի անցումը մաքսային կետի մոտով։
-
3.17.2
Վտանգ
Արգելվում է բոլոր տրանսպորտային միջոցների հետագա երթևեկությունը ճանապարհատրանսպորտային պատահարի, հրդեհի, վթարի և այլ վտանգի կապակցությամբ, բացառությամբ ոստիկանության, շտապ բժշկական օգնության, փրկարարական և վտանգի վերացման նպատակով ժամանած այլ ծառայությունների տրանսպորտային միջոցների, երթևեկությունը շարունակել կարելի է միայն թույլտվություն ստանալուց հետո։
-
3.17.3
Հսկիչ կետ
Արգելվում է առանց կանգառի անցումը հսկիչ կետով։
-
3.18.1
Աջ շրջադարձն արգելվում է
-
3.18.2
Ձախ շրջադարձն արգելվում է
-
3.19
Հետադարձն արգելվում է
-
3.20
Վազանցն արգելվում է
Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը։ Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները։
-
3.21
Վազանցի արգելման գոտու վերջ
-
3.22
Բեռնատար ավտոմոբիլներով վազանցն արգելվում է
Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցն արգելվում է՝ բացառությամբ մոտոցիկլների, թեթև մարդատար ավտոմոբիլների, ավտոբուսների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների։
-
3.23
Բեռնատար ավտոմոբիլներով վազանցի արգելման գոտու վերջ
-
3.24
Առավելագույն արագության սահմանափակում
Արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ (կմ/ժ) երթևեկելը։
-
3.25
Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ
-
3.26
Ձայնային ազդանշան տալն արգելվում է
Արգելվում է օգտվել ձայնային ազդանշաններից՝ բացի այն դեպքերից, երբ այն տրվում է ճանապարհատրանսպորտային պատահար կանխելու համար։
-
3.27
Կանգառն արգելվում է
Արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը։
-
3.28
Կայանելն արգելվում է
Արգելվում է տրանսպորտային միջոցների կայանումը։
-
3.29
Կայանելն արգելվում է ամսվա կենտ օրերին
-
3.30
Կայանելն արգելվում է ամսվա զույգ օրերին
3.29 և 3.30 նշանների միաժամանակյա կիրառման դեպքում տրանսպորտային միջոցները ճանապարհի մի կողմից մյուսը տեղափոխվում են ժամը 19.00 - 21.00-ի սահմաններում։
-
3.31
Բոլոր սահմանափակումների գոտու վերջ
Նշում է 3.16, 3.20, 3.22, 3.24 և 3.26 - 3.30 նշաններից մի քանիսի ազդման գոտիների միաժամանակյա վերջը։
-
3.32
Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով։
-
3.33
Պայթուցիկ և դյուրավառ բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվում է
Արգելվում է այն տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որոնք կահավորված են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով և նախատեսված են 1, 2.2 - 2.4, 3.1, 3.2 և 5.2 դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու համար (ըստ ստանդարտի)։
IV. Թելադրող նշաններ
-
4.1.1
Երթևեկությունն ուղիղ
Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը։ Ճանապարհի հատվածի սկզբում տեղադրված 4.1.1 նշանի ազդեցությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը։ Նշանը չի արգելում աջ շրջադարձը դեպի բակեր և ճանապարհին մերձակա այլ տարածքներ։
-
4.1.2
Երթևեկությունը դեպի աջ
Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
-
4.1.3
Երթևեկությունը դեպի ձախ
Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով։ Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
-
4.1.4
Երթևեկությունն ուղիղ կամ դեպի աջ
Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
-
4.1.5
Երթևեկությունն ուղիղ կամ դեպի ձախ
Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով։ Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
-
4.1.6
Երթևեկությունը դեպի աջ կամ դեպի ձախ
Թույլատրվում է երթևեկել միայն նշանների վրա սլաքներով ցույց տրված ուղղություններով։ Ձախ շրջադարձ թույլատրող նշանները թույլատրում են նաև հետադարձը։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ 4.1.1–4.1.6 նշանների ազդեցությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
-
4.2.1
Արգելքի շրջանցումն աջից
Շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից։
-
4.2.2
Արգելքի շրջանցումը ձախից
Շրջանցումը թույլատրվում է միայն սլաքով ցույց տրված կողմից։
-
4.2.3
Արգելքի շրջանցումն աջից կամ ձախից
Շրջանցումը թույլատրվում է ինչպես աջ, այնպես էլ ձախ կողմից։
-
4.3
Շրջանաձև երթևեկություն
Երթևեկությունը թույլատրվում է սլաքներով ցույց տրված ուղղությամբ։
-
4.4.1
Հեծանվային արահետ
Թույլատրվում է երթևեկել միայն մոպեդներով և հեծանիվներով։ Մայթի կամ հետիոտնային արահետի բացակայության դեպքում հեծանվային արահետով կարող են երթևեկել նաև հետիոտները։
-
4.4.2
Հեծանվային արահետի վերջ
-
4.5.1
Հետիոտնային արահետ
Թույլատրվում է միայն հետիոտների տեղաշարժը։
-
4.5.2
Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)
-
4.5.3
Համատեղ երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (համատեղ երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)
-
4.5.4
Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետ)
Կառուցվածքորեն և (կամ) 1.2, 1.23.2 և 1.23.3 հորիզոնական գծանշումներով կամ այլ եղանակով առանձնացման միջոցով արահետի՝ հեծանվային և հետիոտնային կողմերի բաժանված հեծանվահետիոտնային արահետ։
-
4.5.5

4.5.6
Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)
-
4.5.7
Տարանջատված երթևեկությամբ հետիոտնային և հեծանվային արահետի վերջ (տարանջատված երթևեկությամբ հեծանվահետիոտնային արահետի վերջ)
-
4.6
Նվազագույն արագության սահմանափակում
Թույլատրվում է երթևեկել միայն նշված (կմ/ժ) կամ ավելի բարձր արագությամբ։
-
4.7
Նվազագույն արագության սահմանափակման գոտու վերջ
-
4.8.1
Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ՝ ուղիղ։
-
4.8.2
Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ՝ դեպի աջ։
-
4.8.3
Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն
«Վտանգավոր բեռ» ճանաչման նշաններով կահավորված տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է միայն նշանի վրա սլաքով ցույց տրված ուղղությամբ՝ դեպի ձախ։
-
4.9.1
Երթևեկությունը հակասահքային շղթաներով
Ճանապարհի երթևեկելի մասի ծածկույթին ձյան կամ մերկասառույցի առկայության պայմաններում միայն 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների երթևեկությունը թույլատրվում է հակասահքային շղթաների կիրառումով՝ առնվազն երկու տանող անիվների վրա։ 4.9.1 նշանի ազդման գոտին նշանի տեղակայման վայրից մինչև 4.9.2 նշանը եղած տարածությունն է։ 4.9.1 նշանը կիրառվում է 8.5.8 ցուցանակի հետ։ 4.9.1 նախնական նշանը թույլատրվում է կիրառել 8.1.1 ցուցանակի հետ։
-
4.9.2
Հակասահքային շղթաներով երթևեկության վերջ
Նշանը ցույց է տալիս 4.9.1 նշանի ազդման գոտու վերջը։
V. Հատուկ թելադրանքի նշաններ
-
5.1
Ավտոմայրուղի
Ճանապարհ, որտեղ գործում են կանոնների՝ ավտոմայրուղիներով երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.2
Ավտոմայրուղու վերջ
-
5.3
Ճանապարհ ավտոմոբիլների համար
Թույլատրվում է նաև մոտոցիկլների երթևեկությունը։
-
5.4
Ավտոմոբիլների համար ճանապարհի վերջ
-
5.5
Միակողմ երթևեկությամբ ճանապարհ
Ճանապարհ կամ երթևեկելի մաս, որով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ամբողջ լայնությամբ իրականացվում է մեկ ուղղությամբ։
-
5.6
Միակողմ երթևեկությամբ ճանապարհի վերջ
-
5.7.1
Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ
Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։
-
5.7.2
Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ
Ելք դեպի միակողմ երթևեկությամբ ճանապարհ կամ երթևեկելի մաս։
-
5.8
Դարձափոխային երթևեկություն
Ճանապարհի այն հատվածի սկիզբը, որտեղ մեկ կամ մի քանի գոտիներով երթևեկության ուղղությունը կարող է փոխվել հանդիպակացի։
-
5.9
Դարձափոխային երթևեկության վերջ
-
5.10
Ելք դեպի դարձափոխային երթևեկությամբ ճանապարհ
-
5.11.1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ
Երթևեկության հոսքին հանդիպակաց, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության համար հատուկ առանձնացված գոտի ունեցող ճանապարհ։
-
5.11.2
Հեծանվորդների համար գոտիով ճանապարհ
Ճանապարհ, որով հեծանվորդների և մոպեդների վարորդների երթևեկությունն իրականացվում է հատուկ առանձնացված գոտիով՝ տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքին հանդիպակաց։
-
5.12.1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհի վերջ
-
5.12.2
Հեծանվորդների համար գոտիով ճանապարհի վերջ
-
5.13.1
Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ
-
5.13.2
Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ
-
5.13.3
Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ
-
5.13.4
Ելք դեպի հեծանվորդների համար գոտիով ճանապարհ
-
5.14
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի
Երթևեկության հոսքին համընթաց, միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտի։ Այդ նշանի ազդեցությունը տարածվում է այն գոտու վրա, որի վրա տեղադրված է։ Ճանապարհից աջ տեղադրված նշանի ազդեցությունը տարածվում է աջ գոտու վրա։
-
5.14.1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտու վերջ
-
5.14.2
Հեծանվորդների համար գոտի
-
5.14.3
Հեծանվորդների համար գոտու վերջ
-
5.15.1
Երթևեկության ուղղությունները գոտիներով
Գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները՝ դրանցից յուրաքանչյուրով։ Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց։ 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ Խաչմերուկից առաջ տեղադրված 5.15.1 և 5.15.2 նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.15.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս։
-
5.15.2
Երթևեկության ուղղությունները գոտիով
Երթևեկության թույլատրելի ուղղությունները գոտիով։ Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձը թույլատրող 5.15.1 և 5.15.2 նշանները թույլատրում են նաև հետադարձն այդ գոտուց։ 5.15.1 և 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա։ Խաչմերուկից առաջ տեղադրված 5.15.1 և 5.15.2 նշանների ազդման գոտին տարածվում է ամբողջ խաչմերուկի վրա, եթե այնտեղ տեղադրված 5.15.1 կամ 5.15.2 այլ նշաններն ուրիշ ցուցումներ չեն տալիս։
-
5.15.3
Գոտու սկիզբ
Արգելակման գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու սկիզբը։ Եթե լրացուցիչ գոտուց առաջ տեղադրված այս նշանի վրա պատկերված է 4.6՝ «Նվազագույն արագության սահմանափակում» նշանը, ապա այն տրանսպորտային միջոցների վարորդները, որոնք հիմնական գոտիով չեն կարող շարունակել երթևեկությունը՝ առնվազն նշանի վրա ցույց տրված արագությամբ, պետք է վերադասավորվեն լրացուցիչ գոտի։
-
5.15.4
Գոտու սկիզբ
Տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի սկիզբը։ Եթե 5.15.4 նշանի վրա պատկերված է որևէ տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցների երթևեկությունը համապատասխան գոտիներով արգելվում է։
-
5.15.5
Գոտու վերջ
Թափառքի գոտու կամ վերելքի վրա լրացուցիչ գոտու վերջը։
-
5.15.6
Գոտու վերջ
Տվյալ ուղղությամբ երթևեկության համար նախատեսված եռագոտի ճանապարհի միջին գոտու հատվածի վերջը։
-
5.15.7
Երթևեկության ուղղությունը գոտիներով
Եթե 5.15.7 նշանի վրա պատկերված է որևէ տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելող նշան, ապա այդ տրանսպորտային միջոցի երթևեկությունը նշված գոտիով արգելվում է։ 5.15.7 նշանը համապատասխան թվով սլաքներով կարող է կիրառվել չորս և ավելի գոտիներ ունեցող ճանապարհներին։
-
5.15.8
Գոտիների քանակը
Ցույց է տալիս երթևեկության գոտիների թիվը և գոտիներով երթևեկության ռեժիմները։ Վարորդը պետք է կատարի սլաքների վրա պատկերված նշանների պահանջները։
-
5.16
Ավտոբուսի և (կամ) տրոլեյբուսի կանգառի տեղ
-
5.17
Տրամվայի կանգառի տեղ
-
5.18
Թեթև մարդատար տաքսիների կայանման տեղ
-
5.19.1
Հետիոտնային անցում
Անցման վայրում 1.14.1–1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.1 նշանը տեղադրվում է ճանապարհից ձախ, անցման հեռավոր սահմանի մոտ։
-
5.19.2
Հետիոտնային անցում
Անցման վայրում 1.14.1–1.14.2 գծանշումների բացակայության դեպքում 5.19.2 նշանը տեղադրվում է ճանապարհից աջ, անցման մոտակա սահմանի մոտ։
-
5.19.3
Անկյունագծային հետիոտնային անցում
Նշանը տեղակայվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով։
-
5.19.4
Անկյունագծային հետիոտնային անցում
Նշանը տեղակայվում է այն խաչմերուկներում, որտեղ հետիոտների երթևեկությունը կազմակերպված է խաչմերուկի անկյունագծով։
-
5.20
Արհեստական անհարթություն
Ցույց է տալիս արհեստական անհարթության սահմանները։ Նշանը տեղադրվում է արհեստական անհարթությանը տրանսպորտային միջոցի մոտեցման ուղղության մոտակա սահմանի վրա։
-
5.21
Բնակելի գոտի
Տարածք, որտեղ գործում են կանոնների՝ բնակելի գոտում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.22
Բնակելի գոտու վերջ
-
5.23.1
Բնակավայրի սկիզբ
Բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.23.2
Բնակավայրի սկիզբ
Բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.24.1
Բնակավայրի վերջ
Վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.24.2
Բնակավայրի վերջ
Վայր, որտեղից սկսած տվյալ ճանապարհին իրենց ուժը կորցնում են կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.25
Բնակավայրի սկիզբ
Այն բնակավայրի անվանումն ու սկիզբը, որտեղ տվյալ ճանապարհին չեն գործում կանոնների՝ բնակավայրերում երթևեկության կարգը սահմանող պահանջները։
-
5.26
Բնակավայրի վերջ
5.25 նշանով նշված բնակավայրի վերջը։
-
5.27
Կայանման սահմանափակումով գոտի
Վայր, որտեղից սկսվում է կայանումն արգելված տարածքը (ճանապարհի հատվածը)։
-
5.28
Կայանման սահմանափակումով գոտու վերջ
-
5.29
Կարգավորվող կայանման գոտի
Վայր, որտեղից սկսվում է թույլատրված և ցուցանակների ու գծանշումների օգնությամբ կարգավորվող կայանման տարածքը (ճանապարհի հատվածը)։
-
5.30
Կարգավորվող կայանման գոտու վերջ
-
5.31
Առավելագույն արագության սահմանափակումով գոտի
Վայր, որտեղից սկսվում է առավելագույն արագության սահմանափակմամբ տարածքը (ճանապարհի հատվածը)։
-
5.32
Առավելագույն արագության սահմանափակումով գոտու վերջ
-
5.33
Հետիոտնային գոտի
Վայր, որտեղից սկսվում է միայն հետիոտների տեղաշարժի համար թույլատրված տարածքը (ճանապարհի հատվածը)։
-
5.34
Հետիոտնային գոտու վերջ
VI. Տեղեկատվության նշաններ
-
6.1
Առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում
Կանոններով սահմանված առավելագույն արագության ընդհանուր սահմանափակում։
-
6.2
Առաջարկվող արագություն
Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկելու համար նախընտրելի արագություն։ Նշանի ազդման գոտին տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, սակայն, եթե այդ նշանը կիրառվում է նախազգուշացնող նշանի հետ միասին, ազդման գոտին որոշվում է վտանգավոր հատվածի երկարությամբ։
-
6.3.1
Հետադարձի տեղ
Ձախ շրջադարձն արգելվում է։
-
6.3.2
Հետադարձի գոտի
Հետադարձի համար գոտու երկարությունը։ Ձախ շրջադարձն արգելվում է։
-
6.4
Կայանման տեղ
-
6.5
Վթարային կանգառի գոտի
Կտրուկ վայրէջքի վրա վթարային կանգառի գոտի։
-
6.6
Ստորգետնյա հետիոտնային անցում
-
6.7
Վերգետնյա հետիոտնային անցում
-
6.8.1
Փակուղի
Միջանցիկ անցում չունեցող ճանապարհ։
-
6.8.2
Փակուղի
Միջանցիկ անցում չունեցող ճանապարհ։
-
6.8.3
Փակուղի
Միջանցիկ անցում չունեցող ճանապարհ։
-
6.9.1
Ուղղությունների նախնական ցուցիչ
Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ։ Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր։ 6.9.1 նշանի վրա կարող են պատկերվել երթևեկության առանձնահատկությունների մասին տեղեկացնող այլ նշանների պատկերներ։ 6.9.1 նշանի ներքևի մասում նշվում է նշանի տեղադրման վայրից մինչև խաչմերուկ կամ արգելակման գոտու սկիզբ եղած հեռավորությունը։ 6.9.1 նշանը կիրառվում է նաև 3.11 - 3.15 արգելող նշաններից որևէ մեկով կահավորված ճանապարհի հատվածի շրջանցման ուղղության մասին տեղեկություն տալու համար։ Բնակավայրից դուրս տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրականացվում է համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով։ Բնակավայրերում տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնի ներդիրը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրականացվի համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով, իսկ նշանի սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ նշված օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում։
-
6.9.2
Ուղղության նախնական ցուցիչ
Երթևեկելու ուղղություններ դեպի նշանի վրա նշված բնակավայրերը և այլ օբյեկտներ։ Այս նշանների վրա կարող են պատկերվել 6.14.1 նշանի պատկերը, ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշանները և այլ պատկերագրեր։ Բնակավայրից դուրս տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրականացվում է համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով։ Բնակավայրերում տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնի ներդիրը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրականացվի համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով, իսկ նշանի սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ նշված օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում։
-
6.9.3
Երթևեկության սխեմա
Խաչմերուկներում որոշ մանևրների արգելման դեպքում երթևեկության երթուղի կամ բարդ խաչմերուկներում երթևեկության թույլատրելի ուղղություններ։
-
6.10.1
Ուղղությունների ցուցիչ
Դեպի երթուղու կետերը երթևեկելու ուղղություններ։ Նշանների վրա կարող են նշվել մինչև այդ օբյեկտները եղած հեռավորությունները (կմ), պատկերվել ավտոմայրուղու, օդանավակայանի պատկերանշաններ և այլ պատկերագրեր։ Բնակավայրից դուրս տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնը նշանակում է, որ երթևեկությունը դեպի նշված բնակավայր կամ օբյեկտ իրականացվում է համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով։ Բնակավայրերում տեղադրված 6.9.1, 6.9.2, 6.10.1 և 6.10.2 նշանների կանաչ կամ կապույտ հիմնագույնի ներդիրը նշանակում է, որ տվյալ բնակավայրից դուրս գալուց հետո երթևեկությունը դեպի նշանների վրա նշված բնակավայր կամ օբյեկտ կիրականացվի համապատասխանաբար ավտոմայրուղով կամ այլ ճանապարհով, իսկ նշանի սպիտակ հիմնագույնը նշանակում է, որ նշված օբյեկտը գտնվում է տվյալ բնակավայրում։
-
6.10.2
Ուղղության ցուցիչ

6.11
Օբյեկտի անվանում
Բնակավայրերից բացի՝ այլ օբյեկտի անվանումը (գետ, լիճ, լեռնանցք, տեսարժան վայր և այլն)։
-
6.12
Հեռավորությունների ցուցիչ
Մինչև երթուղու վրա գտնվող բնակավայրերը եղած հեռավորությունը (կմ)։
-
6.13
Կիլոմետրային նշան
Մինչև ճանապարհի սկիզբը կամ վերջը եղած հեռավորությունը (կմ)։
-
6.14.1
Երթուղու համարը
Ճանապարհին (երթուղուն) հատկացված համարը։
-
6.14.2
Երթուղու համարը
Ճանապարհի (երթուղու) համարը և ուղղությունը։
-
6.15.1
Երթևեկության ուղղություն բեռնատար ավտոմոբիլների համար
Բեռնատար ավտոմոբիլների, տրակտորների և ինքնագնաց մեքենաների համար առաջարկվող երթևեկության ուղղությունը, եթե խաչմերուկում դրանց երթևեկությունը որևէ ուղղությամբ արգելված է։
-
6.15.2

6.15.3

6.16
Կանգ-գիծ
Լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի դեպքում տրանսպորտային միջոցների կանգառի տեղ։
-
6.17
Շրջանցման սխեմա
Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման երթուղի։
-
6.18.1
Շրջանցման ուղղություն
Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն։
-
6.18.2
Շրջանցման ուղղություն
Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն։
-
6.18.3
Շրջանցման ուղղություն
Երթևեկության համար ժամանակավոր փակ ճանապարհի հատվածի շրջանցման ուղղություն։
-
6.19.1
Այլ երթևեկելի մաս վերադասավորվելու նախնական ցուցիչ
Բաժանարար գոտիով ճանապարհի երթևեկելի մասի երթևեկության համար փակ հատվածի շրջանցման կամ աջակողմյան երթևեկելի մաս վերադառնալու համար երթևեկության ուղղություն։
-
6.19.2

6.20.1
Վթարային ելք
Թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը։
-
6.20.2
Վթարային ելք
Թունելում ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է վթարային ելքը։
-
6.21.1
Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն
Ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը։
-
6.21.2
Դեպի վթարային ելք տեղաշարժման ուղղություն
Ցույց է տալիս դեպի վթարային ելք ուղղությունը և մինչև վթարային ելքը եղած հեռավորությունը։
VII. Սպասարկման նշաններ
-
7.1
Առաջին բժշկական օգնության կետ
-
7.2
Հիվանդանոց
-
7.3
Ավտոլցավորման կայան
-
7.4
Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում
-
7.5
Ավտոմոբիլների լվացում
-
7.6
Հեռախոս
-
7.7
Սննդի կետ
-
7.8
Խմելու ջուր
-
7.9
Հյուրանոց կամ մոթել
-
7.10
Հանգրվան
-
7.11
Հանգստի վայր
-
7.12
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ
-
7.13
Ոստիկանություն
-
7.14
Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ
-
7.15
Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի
Ճանապարհի հատված, որտեղ իրականացվում է նշանի վրա նշված հաճախականության հաղորդումների ընդունում։
-
7.16
Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի
Ճանապարհի հատված, որտեղ գործում է վթարային ծառայությունների հետ ռադիոկապի համակարգ՝ նշանի վրա նշված քաղաքացիական հաճախականությամբ։
-
7.17
Լողավազան կամ լողափ
-
7.18
Զուգարան
-
7.19
Արտակարգ կապի հեռախոս
Ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու հեռախոսը։
-
7.20
Կրակմարիչ
Ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է կրակմարիչը։
-
7.21
Ավտոլցավորման կայան՝ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորությամբ
VIII. Լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)
-
8.1.1
Հեռավորություն մինչև օբյեկտ
Ցույց է տալիս ընթացքի ուղղությամբ նշանից մինչև վտանգավոր հատվածի սկիզբը, համապատասխան սահմանափակում մտցնելու տեղը կամ առջևում գտնվող որոշակի օբյեկտ (վայր) եղած հեռավորությունը։
-
8.1.2
Հեռավորություն մինչև օբյեկտ
Ցույց է տալիս 2.4՝ «Զիջեք ճանապարհը» նշանից մինչև խաչմերուկ եղած հեռավորությունը, երբ խաչմերուկից անմիջապես առաջ տեղադրված է 2.5՝ «Երթևեկությունն առանց կանգառի արգելված է» նշանը։
-
8.1.3
Հեռավորություն մինչև օբյեկտ
Ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ։
-
8.1.4
Հեռավորություն մինչև օբյեկտ
Ցույց է տալիս հեռավորությունը մինչև ճանապարհից դուրս գտնվող օբյեկտ։
-
8.2.1
Ազդման գոտի
Ցույց է տալիս նախազգուշացնող նշաններով կահավորված ճանապարհի վտանգավոր հատվածի երկարությունը կամ արգելող և տեղեկատու-ցուցիչ նշանների ազդման գոտին։
-
8.2.2
Ազդման գոտի
Ցույց է տալիս 3.27՝ «Կանգառն արգելված է», 3.28՝ «Կայանելն արգելված է», 3.29՝ «Կայանելն արգելված է ամսվա կենտ օրերին», 3.30՝ «Կայանելն արգելված է ամսվա զույգ օրերին» արգելող նշանների ազդման գոտին։
-
8.2.3
Ազդման գոտի
Ցույց է տալիս 3.27 - 3.30 նշանների ազդման գոտու վերջը։
-
8.2.4
Ազդման գոտի
Տեղեկացնում է 3.27 - 3.30 նշանների ազդման գոտում գտնվելու մասին։
-
8.2.5
Ազդման գոտի
Ցույց է տալիս 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի՝ մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում։
-
8.2.6
Ազդման գոտի
Ցույց է տալիս 3.27 - 3.30 նշանների ազդման ուղղությունը և գոտին, հրապարակի, շենքի ճակատի և այլ տեղերի՝ մի կողմի երկայնքով կանգառի կամ կայանման արգելման դեպքում։
-
8.3.1
Ազդման ուղղություններ
Ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները՝ դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները։
-
8.3.2
Ազդման ուղղություններ
Ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները՝ դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները։
-
8.3.3
Ազդման ուղղություններ
Ցույց են տալիս խաչմերուկից առաջ տեղադրված նշանների ազդման ուղղությունները կամ երթևեկության ուղղությունները՝ դեպի անմիջապես ճանապարհին մոտ գտնվող օբյեկտները։
-
8.4.1
Տրանսպորտային միջոցի տեսակ
Այս ցուցանակի հետ կիրառվող նշանի ազդեցությունը տարածվում է 3.5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար, այդ թվում նաև՝ կցորդով շահագործվող ավտոմոբիլների վրա։
-
8.4.2
Տրանսպորտային միջոցի տեսակ
Այս ցուցանակի հետ կիրառվող նշանի ազդեցությունը տարածվում է կցորդով կամ կիսակցորդով յուրաքանչյուր տեսակի բեռնատար ավտոմոբիլների կամ տրակտորների, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցները քարշակող տրանսպորտային միջոցների վրա։
-
8.4.3
Տրանսպորտային միջոցի տեսակ
Այս ցուցանակի հետ կիրառվող նշանի ազդեցությունը տարածվում է թեթև մարդատար, ինչպես նաև մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա։
-
8.4.3.1
Տրանսպորտային միջոցի տեսակ
Այս ցուցանակի հետ կիրառվող նշանի ազդեցությունը տարածվում է արտաքին սնուցման աղբյուրից լիցքավորվելու հնարավորություն ունեցող էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների վրա։
-
8.4.4
Տրանսպորտային միջոցի տեսակ
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը։
-
8.4.5
Տրանսպորտային միջոցի տեսակ
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը։
-
8.4.6
Տրանսպորտային միջոցի տեսակ
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը։
-
8.4.7
Տրանսպորտային միջոցի տեսակ
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի ազդեցությունը։
-
8.4.8
Տրանսպորտային միջոցի տեսակ
Այս ցուցանակի հետ կիրառվող նշանի ազդեցությունը տարածվում է «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով կահավորված տրանսպորտային միջոցների վրա։
-
8.4.9
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը։
-
8.4.10
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը։
-
8.4.11
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը։
-
8.4.12
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը։
-
8.4.13
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը։
-
8.4.14
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց է տալիս, որ նշանի ազդեցությունը չի տարածվում որպես թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլ օգտագործվող տրանսպորտային միջոցների վրա։
-
8.4.15
Բացի տրանսպորտային միջոցի տեսակից
Ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա չի տարածվում նշանի ազդեցությունը։
-
8.5.1
Շաբաթ, կիրակի և տոն օրեր
Ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.2
Աշխատանքային օրեր
Ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.3
Շաբաթվա օրեր
Ցուցանակները տեղեկացնում են շաբաթվա այն օրերի մասին, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.4
Գործողության ժամանակ
Ցուցանակը տեղեկացնում է օրվա այն ժամերը, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.5
Գործողության ժամանակ
Ցուցանակները տեղեկացնում են օրվա այն ժամերը, ինչպես նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.6
Գործողության ժամանակ
Ցուցանակները տեղեկացնում են օրվա այն ժամերը, ինչպես նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.7
Գործողության ժամանակ
Ցուցանակները տեղեկացնում են օրվա այն ժամերը, ինչպես նաև շաբաթվա այն օրերը, որոնց ընթացքում նշանը գործում է։
-
8.5.8
Մերկասառույց
Ցուցանակը կիրառվում է 4.9.1 նշանի հետ, տեղեկացնելու համար, որ 4.9.1 նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը պատված է ձյունով կամ մերկասառույցով։ Անհրաժեշտության դեպքում 8.5.8 ցուցանակը կարող է կիրառվել նաև 1.15, 1.32, 1.33, 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.7, 3.8, 3.9, 3.10, 3.20, 3.22, 3.24, 3.32, 3.33, 5.31 ճանապարհային նշանների հետ։
-
8.6.1
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ երթևեկելի մասի վրա, մայթի երկարությամբ՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։
-
8.6.2
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.3
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.4
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.5
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.6
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.7
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.8
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.6.9
Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձևը կայանման տեղերում
Ցույց է տալիս տրանսպորտային միջոցների կանգնեցման ձևը՝ մայթամերձ կայանման տեղում՝ թեթև մարդատար ավտոմոբիլների և մոտոցիկլների համար։
-
8.7
Կայանում չգործարկված շարժիչով
Ցույց է տալիս, որ 6.4՝ «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցների կայանումը թույլատրվում է միայն չգործարկված շարժիչով։
-
8.8
Վճարովի ծառայություններ
Տեղեկացնում է, որ մատուցվող ծառայությունները վճարովի են։
-
8.9
Կայանման տևողության սահմանափակում
Տեղեկացնում է 6.4՝ «Կայանման տեղ» նշանով կահավորված կայանման վայրում տրանսպորտային միջոցի գտնվելու առավելագույն տևողության մասին։
-
8.10
Ավտոմոբիլների զննման տեղ
Տեղեկացնում է, որ 6.4՝ «Կայանման տեղ» կամ 7.11՝ «Հանգստի վայր» նշանով կահավորված հրապարակում առկա է տրանսպորտային միջոցի զննման համար նախատեսված փոս կամ այլ հարմարություն։
-
8.11
Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում
Տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը մեծ է ցուցանակի վրա նշվածից։
-
8.12
Վտանգավոր կողնակ
Նախազգուշացնում է, որ նորոգման աշխատանքների կատարման պատճառով կողնակ մուտք գործելը վտանգավոր է։ Կիրառվում է 1.25՝ «Ճանապարհային աշխատանքներ» նշանի հետ։
-
8.13
Գլխավոր ճանապարհի ուղղություն
Ցույց է տալիս գլխավոր ճանապարհի ուղղությունը խաչմերուկում։
-
8.14
Երթևեկության գոտի
Ցույց է տալիս երթևեկության այն գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի ազդեցությունը։
-
8.15
Կույր հետիոտներ
Տեղեկացնում է, որ հետիոտնային անցումից օգտվում են կույրերը։ Կիրառվում է 1.22, 5.19.1 և 5.19.2՝ «Հետիոտնային անցում» նշանների և լուսացույցների հետ։
-
8.16
Խոնավ ծածկույթ
Տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը գործում է միայն այն ժամանակահատվածում, որի ընթացքում երթևեկելի մասի ծածկույթը խոնավ է։
-
8.17
Հաշմանդամություն ունեցող անձինք
Տեղեկացնում է, որ 6.4՝ «Կայանման տեղ» նշանի ազդեցությունը տարածվում է միայն մոտոսայլակների և այն ավտոմոբիլների վրա, որոնք կահավորված են «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով։
-
8.18
Բացի հաշմանդամություն ունեցող անձանցից
Տեղեկացնում է, որ նշանի ազդեցությունը չի տարածվում «Հաշմանդամություն ունեցող անձ» ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների և ավտոմոբիլների վրա։
-
8.19
Վտանգավոր բեռի դասը
Ցույց է տալիս վտանգավոր բեռների դասի (դասերի) համարն ըստ ստանդարտի։ Կիրառվում է 3.32՝ «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է» և 4.8.1 - 4.8.3՝ «Վտանգավոր բեռներով տրանսպորտային միջոցների երթևեկության ուղղություն» նշանների հետ։
-
8.20.1
Տրանսպորտային միջոցի սայլակի տեսակը
Կիրառվում են 3.12 նշանի հետ և ցույց տալիս տրանսպորտային միջոցի մոտեցված սռնիների թիվը, որոնցից յուրաքանչյուրի համար նշանի վրա նշված զանգվածը համարվում է սահմանային թույլատրելի։
-
8.20.2

8.21.1
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը
Կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս մետրոյի կայարանների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները։
-
8.21.2
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը
Կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս ավտոբուսի (տրոլեյբուսի) կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները։
-
8.21.3
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի տեսակը
Կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս տրամվայի կանգառների մոտ գտնվող տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հրապարակները։
-
8.22.1
Խոչընդոտ
Կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը։
-
8.22.2
Խոչընդոտ
Կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը։
-
8.22.3
Խոչընդոտ
Կիրառվում են 4.2.1 - 4.2.3 նշանների հետ և ցույց տալիս խոչընդոտն ու այն շրջանցելու ուղղությունը։
-
8.23
Աշխատում է տարհանիչը
Ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդման գոտում իրականացվում է տրանսպորտային միջոցների տարհանում։
-
8.24
Ծառայողական ավտոմոբիլների համար կայանատեղ
Ցուցանակի վրա կարող է նշվել կայանատեղն օգտագործող կազմակերպության անվանումը։
-
8.25
Բացի ծառայողական ավտոմոբիլներից
Ցուցանակի վրա կարող է նշվել կազմակերպության անվանումը։
-
8.26
Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղի
-
8.27
Բացի զբոսաշրջային ավտոբուսներից
-
8.28
Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղի
-
8.29
Էլեկտրամոբիլների լիցքավորում
Կիրառում են 7.4, 7.5, 7.7, 7.9-7.11 նշանների հետ էլեկտրամոբիլների լիցքավորման հնարավորության մասին տեղեկացնելու համար։